Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Կայծակը և որոտը խթանում են միգրենը

Կայծակը և որոտը խթանում են միգրենը

Ցինցինատիի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կայծակը և որոտը մեծացնում են միգրենի՝ 28 տոկոսով, և գլխացավի՝ 31 տոկոսով, առաջացման հավանականությունը: Այս մասին հաղորդում է Raut-ը:

 

Բացի այդ՝ կայծակի և որոտի ժամանակ 24 տոկոսով մեծանում է գլխացավի և 23 տոկոսով՝ միգրենի առաջացման վտանգը այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում խրոնիկական հիվանդություններ են տարել։

 

Իրենց ուսումնասիրություններում գիտնականներն օգտագործել են մաթեմատիկական մոդելը: Արդյունքները ցույց են տվել, որ կայծակն ունի իր յուրահատուկ ազդեցությունը. էլեկտրամագնիսական ալիքները, օզոնի մեծ քանակությունը հանգեցնում են սնկային սպորների առաջացմանը, որոնք էլ խթանում են միգրենը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ